Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ «Գազպրոմը» մինչև տարեվերջ կնվազեցնի գազի գինը

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ «Գազպրոմը» մինչև տարեվերջ կնվազեցնի գազի գինը
18.05.2019 | 01:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի հետ գազի թեմայով բանակցությունները դրական արդյունք կտան: «Վստահ եմ, որ դա իրական է: Ռուս գործընկերները չեն հերքում գնի նվազման հնարավորությունը, նրանք պատրաստ են քննարկել այդ հարցը», - այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը: Նա նշել է՝ գազի գնի հետ կապված հարցը «Գազպրոմի» հետ պետք է լուծվի մինչև տարեվերջ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ էներգակիրների գների խտրականության բացակայությունը ԵԱՏՄ արդյունավետ գործունեության բանալին է։

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ