Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել
18.05.2019 | 01:58

Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է և չի փոխվել՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների՝ մայիսի 22-ի խորհրդի նիստին, որտեղ պետք է որոշվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

«Հայկական կողմն ունեցել է մի քանի սկզբունքի հետ կապված դիրքորոշում: Դրանցից գլխավորն այն է եղել, որ կա իրավիճակ, երբ գլխավոր քարտուղարը դադարել էր պաշտոնավարել և կարգավորված չէ, թե դրանից հետո ինչ է լինելու: Հայտնել ենք մեր դիրքորոշումը, որ գործ ունենք չկարգավորվածության հետ և անհրաժեշտ է կարգավորել աշխատանքային կարգով ու նաև ըստ ռոտացիայի՝ կա ժամանակաշրջան և այդ ժամանակաշրջանում պատկանում է Հայաստանին», - ասաց նա:
Հարցին՝ մայիսի 22-ին Հայաստանը պնդելու է, որ իր թեկնածուն ստանձնի քարտուղարությունը, Ռուբինյանն ասաց. «Հարցը պետք է հասցեագրեք գործադիրի ներկայացուցչին»:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ