Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երևանում տեղադրվող նոր կրպակը կապամոնտաժվի

Երևանում տեղադրվող նոր կրպակը կապամոնտաժվի
18.05.2019 | 02:05

Երևանի Իսահակյան-Աբովյան խաչմերուկում տեղադրվող նոր կրպակը, եթե ոչ այսօր, վաղը կապամոնտաժվի՝ ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա նշեց, որ տնտեսվարողն իրեն պատկանող տարածքում զովացուցիչ ըմպելիքի ժամանակավոր վաճառքով զբաղվելու համար դիմել է կենտրոն վարչական շրջանի ադմինիստրացիա, որտեղից չեն առարկել:


«Այնինչ, տաղավարի փոխարեն տեղադրել են կրպակ, այն էլ ոչ այն տարածքում, որի համար դիմել էին: Կրպակը եթե ոչ այսօր վաղը ապամոնտաժված կլինի»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ