Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրանը դաշնակիցներին կոչ է արել պատերազմի պատրաստվել

Իրանը դաշնակիցներին կոչ է արել պատերազմի պատրաստվել
18.05.2019 | 02:16

Իրանի «էլ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանին Բաղդադում հանդիպել է իրաքցի զինյալների հետ և ասել, որ «նախապատրաստվեն պատերազմի»՝ գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով հետախուզության ոլորտում երկու բարձրաստիճան աղբյուրի:

Հանդիպումը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ՝ մերձարևելյան տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին: Տարածաշրջանային դաշնակիցներին մոբիլիզացնելու քայլը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ում, որի՝ մերձարևելյան շահերը վտանգի տակ են հայտնվում:


Թեպետ Սուլեյմանին վերջին հինգ տարում կանոնավոր հանդիպել է իրաքյան շիա խմբավորումների հետ, այս հանդիպման բնույթն ու տոնը միանգամայն տարբերվող են եղել: «Դա զենք վերցնելու կոչ չէր, սակայն դրանից շատ հեռու էլ չէր»,-ասել է աղբյուրներից մեկը: Սուլեյմանիի հետ հանդիպմանը ներկա են եղել շիական բոլոր խմբավորումների ներկայացուցիչները: Սուլեյմանին էական դերակատարում ունի զինյալների ռազմավարական ուղղությունների որոշման և խոշոր գործողությունների իրականացման հարցում:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ