Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չեխիան մտադիր է Ադրբեջանում ռազմական արտադրություն հիմնել

Չեխիան մտադիր է Ադրբեջանում ռազմական արտադրություն հիմնել
18.05.2019 | 02:17

2015-ից Չեխիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում Ադրբեջանի տարածքում ռազմական նշանակության արտադրություն հիմնելու համար։ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը հայտարարել է, որ ժամանակն է անցնելու գործնական քայլերի։ Նա կարծիք է հայտնել, որ «Ceska Zbrojovka» ընկերությունը նմանատիպ ծրագրեր է իրականացնում արտերկրում ու կարող է արտադրություն հիմնել նաև Ադրբեջանում։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանում արտադրվող ռազմական արտադրանքը կարող է սպառվել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ տարածաշրջանում։ Այս օրերին Ադրբեջանում է չեխական հենց այս ընկերության պատվիրակությունը, որն ադրբեջանական ՊՆ ղեկավարության հետ քննարկել է զենքի վաճառքի հարցեր։


Այս ընկերությունը, որի մասին ակնարկել է չեխ պաշտոնյան, զբաղվում է հրազենի՝ դիպուկահար ու ավտոմատ հրացանների, ատրճանակների, որսորդական զենքերի արտադրությամբ։

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ