Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշխատանքային խորհրդակցություն ՊՆ և առողջապահության նախարարների մասնակցությամբ

Աշխատանքային խորհրդակցություն ՊՆ և առողջապահության նախարարների մասնակցությամբ
18.05.2019 | 02:18

ՊՆ վարչական համալիրում մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված էր մայիսի 16-ին կառավարության նիստում «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019-ի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» օրակարգային հարցի քննարկումների և որոշման շրջանակում իրականացվելիք միջոց առումներին: Խորհրդակցության ընթացքում նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Արսեն Թորոսյանը ներկայացրել են զինված ուժերի բնականոն կենսագործունեությանն առնչվող առողջապահական ոլորտի այն հիմնախնդիրները, որոնց լուծման ուղղությամբ անհրաժեշտ է մշակել գործուն մեխանիզմներ՝ միջգերատեսչական կապն ամրապնդելու և առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Անդրադարձ է կատարվել ինչպես նախազորակոչային, այնպես էլ բուն զորակոչային շրջանում զորակոչիկների բժշկական հետազոտությունների գործընթացի նոր, առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ու ներդրման անհրաժեշտությանը: Կարևորվել է երկու նախարարությունների օպերատիվ փոխգործակցությունը, ինչը թույլ է տալիս արագ և արդյունավետ լուծել զորակոչի նախապատրաստական և անցկացման փուլերում առաջացող խնդիրները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության նախարարության և առողջապահության նախարարության միջգերատեչական փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր։

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ