Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան﮳ Ռուսաստանը բոլոր անհրաժեշտ լծակներն ունի նոր էսկալացիա թույլ չտալու համար

Նիկոլ Փաշինյան﮳ Ռուսաստանը բոլոր անհրաժեշտ լծակներն ունի նոր էսկալացիա թույլ չտալու համար
18.05.2019 | 02:19

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի լուծմամբ և երաշխավոր կլինի, որ այն լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ հայտնում է lenta.ru-ն: Փաշինյանի խոսքով, Ռուսաստանը բոլոր անհրաժեշտ լծակներն ունի նոր էսկալացիա թույլ չտալու համար: «Չեմ կարող հավատալ, որ երբ անհրաժեշտ լինի, ռուսները կօգտագործեն այդ լծակները», – ընդգծել է նա:


Վարչապետի խոսքով, Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի նոր փուլը տեղային չի լինելու: Նրա խոսքով, դա հասկանում են ոչ միայն Երևանում, այլ նաև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ