Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանը Պուտինի կրնկի տակ

Էրդողանը Պուտինի կրնկի տակ
20.05.2019 | 11:46

Բաշար Ասադի զինվորների ու ջիհադականների կռիվները Սիրիայում շոշափում են կարևորագույն օտարերկրյա շահեր՝ գրում է Քրիստիան Մակարյանը L'Express-ում: Թուրքիայի նախագահը ցանկանում էր Սիրիայում պահպանել ազդեցության գոտին, որ թույլ կտար բանակցություններ վարել ռուսների ու իրանցիների հետ: Ոչինչ էլ չի ստացվում: Բաշար Ասադի զորքերը՝ անխռով տրամաբանությամբ, ռուսական ռազմաօդային ուժերի աջակցությամբ, վերսկսեցին ռազական գործողությունները Իդլիբում՝ ջիհադի վերջին ապաստանում: Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող այս անկլավը՝ թուրքական Խատայ նահանգի երկայնքով, սիրիական կոնֆլիկտի անլուծելի աբսուրդի ցուցադրությունն է, քանի որ պայքարին մասնակցում են ջիհադականները, որ կորցնելու ոչինչ չունեն, և զորքերը, որոնց ոչ ոք չի կանգնեցնում, և այս ամենը խաղից դուրս եկած արևմտյան տերությունների ուշադիր հայացքի տակ: Ու՝ ի՞նչ: Իդլիբում 3 միլիոն մարդ պատանդ են 30-50000 ջիհադականների, որ նրանց սարսափելի որոգայթում են պահում: Ահաբեկիչների այս բնի գրավումը վճռական նշանակություն ունի Սիրիայի իշխանության համար՝ այս տարածաշրջանով են անցնում երկու հիմնական մայրուղիները՝ Դամասկոս-Հալեպ հյուսիս-հարավ առանցքը և Լաթաքիա-Հալեպ արևմտաարևելյան երթուղին՝. Իդլիբի վրա վերահսկողությունը հասանելի է դարձնում հարևան ալավիտների նահանգը, որ Ասադների կլանի հայրենիքն է: Ջիհադիստների վերացումը կհանգեցնի մարդկանց զանգվածային փախուստի, որ անխուսափելիորեն գնալու են Թուրքիա, որտեղ արդեն ապաստան են գտել 3,5 միլիոն սիրիացիներ: Դա անընդունելի է Էրդողանի համար, բայց նրա ձախողումն Իդլիբում ակնհայտ է և նրան անհամբեր սպասում են երկու ժամանակավոր դաշնակիցները՝ Ռուսաստանն ու Իրանը, որ ցանկանում են Ասադը վերջ դնի այդ չարիքին:


2017-ի մայիսին Աստանայում Թուրքիայի նախագահը ստանձնեց Իդլիբի ահաբեկիչների վերահսկողությունը, բայց չկարողացավ, նրանք մշտապես հետապնդում են սիրիական բանակին ու ջանում են հասնել ռուսական ավիաբազային Հմեյմինում: Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռուհանիի խիստ ճնշման տակ Էրդողանը հիմա ստիպված է ջիհադականներին դուրս նետել Իդլիբից՝ իբրև փոխհատուցում ստանալով ազդեցության գոտի Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդերին վնասազերծելու համար: Կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում Էրդողանի ջանքերը Սիրիայում փլուզվում են: Վլադիմիր Պուտինի հետ մերձեցման և իբրև փոխհատուցում ԱՄՆ ամրությունները Թեհրանի դեմ վերացնելու՝ Թուրքիան շատ բան է ստացել՝ Ռուսաստանի հետ առևտրի մեծացում. ՙԹուրքական հոսք՚ ռուսական գազատարը, ռուսական հակահրթիռային С-400 համակարգերի գնման և Թուրքիայում արտադրության պայմանագիրը... Իվերջո՝ ստիպված է նաև վճարել: Այլ խոսքով՝ Էրդողանը հայտնվել է Պուտինի կրնկի տակ:

L'Express


Հ.Գ. Հաճելի պատկեր կլիներ՝ Պուտինի կրնկի տակի Էրդողանը: Բայց կրնկի տակ լինելը պայմանական հասկացություն է: Ռուս-թուրքական շահերը բազում զուգորդումներ ունեն և Էրդողանին հաջողվում է նույնքան կրնկի տակ պահել Պուտինին՝ շահարկելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները ու հավաստիացնելով Պուտինին, որ ՆԱՏՕ-ից կարող է դուրս գալ, եթե անվտանգության բավարար երաշխիքներ ունենա: Փաստացի՝ Էրդողանն իր քաղաքականությունը կառուցում է բլեֆների վրա՝ պարբերաբար հավատարմության երդումներ տալով մեկ Թրամփին, մեկ Պուտինին: Նրա լարախաղացությունը կավարտվի միայն ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների փոփոխությամբ, իսկ դրա ժամանակը ոչ ոք չգիտի, ուստի Էրդողանն օգտագործելու է շանսը՝ ՌԴ-ից ու ԱՄՆ-ից ավելին պոկելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ