«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Բա «ժողովրդի» վարչապետը ժողովրդից գաղտնիք կպահի՞

Բա «ժողովրդի» վարչապետը ժողովրդից գաղտնիք կպահի՞
21.05.2019 | 04:21

Երեկվա մեծ բեմականացման թիկունքում ավելի կարևոր բան տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը խոսեց դատական համակարգը նոր Հայաստանի ձգտումներին համապատասխանեցնելու մասին, սակայն առավել կարևոր բան «սղացրեց» իր ելույթում։ Խոսելով Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրելու մասին, Փաշինյանն ասաց. «Մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար»: Ի՞նչ ասել է՝ արցախցին հաճախ ավելի շատ է տուժել մեր երկրի համակարգային կոռուպցիայից։ Սա սովորական քաղաքական գործչի հայտարարություն չէ, սա ասում է երկրի վարչապետը, որի խոսքը պետք է փաստական հիմք ունենա։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ իմանալ, թե ինչպե՞ս ու ինչու՞ է արցախցին տուժել Հայաստանի համակարգային կոռուպցիայից։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իր ասածը նաև ապացուցել, այլապես կստացվի, որ մերկապարանոց հայտարարություններ է անում, և հենց ինքն է սերմանում թշնամանք, հրահրում հակասություն։ Սակայն առավել կարևոր մտքերն առջևում են։ «Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»։ Սա և վտանգավոր է, և անհապաղ բացատրություն է պահանջում։ Պետք է բացահայտ ասել, ո՞ր ուժերն են դրանք, ո՞վ է փորձում տարածք հանձնել ժողովրդի թիկունքում։ Եթե այս առումով էլ անուններ չհնչեցին, ուրեմն Փաշինյանը պարզագույն մանիպուլյացիաներով է զբաղված ու ծայրաստիճան անպատասխանատու ղեկավար է դարձել։ Ինչպե՞ս կարող է «ժողովրդի» վարչապետն իմանալ, թե ովքեր են ուզում դավաճանական գործողություններ անել ու նրանց անունները ժողովրդին չասել։ Ինչո՞վ է պայմանավորված այս ակնարկներով ասելիքը, այսինքն, եթե տարածք հանձնողները խելոք նստեն տեղները, Փաշինյանի իշխանության համար սպառնալիք չներկայացնեն, կարող են ազատ ապրել, տարածք էլ հանձնեն, ողջ Արցախն էլ։ Սա՞ է վարչապետ Փաշինյանի՝ այդ մարդկանց չգաղտնազերծելու և ակնարկներով խոսելու նպատակը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1603

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ