«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԵԽԽՎ. Հայաստանի վարչապետի կոչը մտահոգիչ է, բայց դատական բարեփոխումներն անհրաժեշտ են

ԵԽԽՎ. Հայաստանի վարչապետի կոչը մտահոգիչ է, բայց դատական բարեփոխումներն անհրաժեշտ են
21.05.2019 | 22:53

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգություն են հայտնում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ, միաժամանակ՝ շեշտում երկրում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակն ու դատական բարեփոխումների անհրաժեշտությունը:

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ», - ասված է Յուլիա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելի հայտարարությունում, որն հրապարակված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում: Համազեկուցողները նշում են, որ Փաշինյանի կոչը հաջորդել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դատավորի որոշմանը: «Դատական իշխանության անկախությունը օրենքի գերիշխանության նախապայման է, և օրենքի գերիշխանությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների որևէ միջամտության բացակայությամբ», - շեշտում են համազեկուցողները: Նրանք ընդունում են, որ դատարանի որոշմանը հանրության արձագանքն «ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը»:

«Դատական բարեփոխումներն առաջնահերթություն են մնում, և մենք ողջունում ենք դատական համակարգի հեռահար բարեփոխման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված, այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու նրա ցանկությունը», - ասված է Լովոչկինայի և Շիրցելի հայտարարությունում:

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ