Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու
21.05.2019 | 22:54

«Արսենալի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու, որտեղ մայիսի 29-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը:


Ակումբը որոշումն ընդունել է հայ մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Բաքվում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը: «Մենք քննարկել ենք բոլոր հնարավորությունները, զրուցել ենք Միկիի և նրա ընտանիքի ահնդամների հետ և հանգել միասնական որոշման առ այն, որ նա չի մեկնի Բաքու»,- հայտնել են «Արսենալի» ղեկավարները:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ