Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աննա Նազդալյան. Այն փուլը չէ, որ Հայաստանը գնահատի՝ կկարողանա՞ Զասը 2020-ին գլխավորել ՀԱՊԿ քարտուղարությունը

Աննա Նազդալյան. Այն փուլը չէ, որ Հայաստանը գնահատի՝ կկարողանա՞ Զասը 2020-ին գլխավորել ՀԱՊԿ քարտուղարությունը
21.05.2019 | 22:55

Դեռևս այն փուլը չէ, որ Հայաստանը գնահատի՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը 2020-ի հունվարից կկարողանա՞ գլխավորել ՀԱՊԿ քարտուղարությունը՝ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այն, որ գլխավոր քարտուղարը նշանակվելու է 2020-ի հունվարի 1-ից և լինելու է Բելառուսի թեկնածուն, դա մենք կարող ենք ենթադրել, քանի որ չկա համապատասխան որոշում։ Երբ որ կլինի համապատասխան որոշում Հավաքական անվտանգության խորհրդի, այդ ժամանակ մենք կարող ենք պնդել, թե ինչ զարգացումներ եղան դրա հետ կապված», - նշեց Նաղդալյանը։


ՀԱՊԿ –ի ԱԳ նախարարները հանդիպելու են վաղը Բիշքեկում, և այդ հանդիպման ժամանակ, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի, քննարկվելու է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը: Պաշտոնակատարը նշել է, որ 2020-ի հունվարի 1-ից Բելառուսն իրավունք է ստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել իր թեկնածուին, և այսօրվա դրությամբ այդ թեկնածուն Ստանիսլավ Զասն է:
Աննա Նաղդալյանը հիշեցրեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիսանում է դաշինքի անդամ պետությունների շահերը սպասարկող քարտուղարության ղեկավարը, ով պատասխանատու է քարտուղարության բնականոն գործունեության համար։ «Մենք գլխավոր քարտուղարի թեկնածությունը գնահատում ենք այն առումով, թե որքանով է նա կարող կառավարել գլխավոր քարտուղարությունը, որ ընդգծեմ՝ նույնպես ծառայում է անդամ պետություններին։ Որոշումը կազմակերպության շրջանակներում կայացվում է միայն անդամ պետությունների կողմից և միայն կոնսենսուսի հիման վրա՝ այն է, որ բոլոր պետությունները համաձայնեն դրան։ Սակայն, պնդելով, թե ով է լինելու, ինչ է լինելու, դրա համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշում, որը մենք չունենք։ Իսկ եթե կոնկրետ թեկնածություն առաջադրվելու դեպքում մենք իր լիազորությունները գնահատելու ենք այն առումով, թե նա, եթե առաջադրվի, ինչպես է սպասարկելու անդամ պետություններին, ինչպես է կարողանալու ապահովել քարտուղարության գործունեությունը։ Մենք դեռևս այդ փուլում չենք», - ասաց Նաղդալյանը։

Դիտվել է՝ 276

Մեկնաբանություններ