Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արտակ Զեյնալյան. Վեթինգը դատավորին թիրախավորելու համար չէ

Արտակ Զեյնալյան. Վեթինգը դատավորին թիրախավորելու համար չէ
21.05.2019 | 22:58

Հայաստանում վեթինգը իրականացվելու է առանց խտրականության, որևէ դատավոր չի թիրախավորվի՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Վեթինգ իրականացվելու է բոլոր դատավորների համար և խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ։ Այն չի թիրախավորելու որևէ դատավորի և չի հետապնդելու կոնկրետ գործով որևէ դատավորի», - դատավորների համար նախատեսվող նոր ինստիտուտի բովանդակությունը ներկայացրեց Զեյնալյանը։
Զեյնալյանը նկատեց, որ Հայաստանում ներդրվող վեթինգի ինստիտուտը առաջինը չէ աշխարհում և այս պահին նման ինստիտուտ գործում է Ալբանիայում՝ եվրոպական կառույցների հորդորով։ Ամենայն հավանականությամբ, հենց ալբանական փորձն էլ կիրառվելու է Հայաստանում։ Ալբանիայում գործող վեթինգի ինստիտուտն, ըստ նախարարի, ողջունել է Վենետիկի հանձնաժողովը։ Նախարարը պնդեց, որ վեթինգի ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն կար և ներկայումս գործող, դատավորների թափանցիկ գործունեությունը խրախուսող հայտարարագրման, կարգապահական վարույթի ինստիտուտները բավարար չէին։ Դիտարկմանը, թե կա մտավախություն, որ ցանկացած նոր իշխանություն կարող է վեթինգի ենթարկել նախորդ իշխանության նշանակած դատավորներին, Զեյնալյանն արձագանքեց.
«Սա նախորդ իշխանության նշանակած դատավորների դեմ ուղղված քայլ չէ։ Ամեն ինչ կանենք, որ այդ մտավախությունը փարատվի մեր կողմից ներկայացվող օրենքներով»։ Նա հորդորեց չկապել անցումային արդարադատությունը վեթինգի ներդրվող ինստիտուտի հետ՝ ընդգծելով, որ դրանք տարբեր հասկացություններ են։


«Անցումային արդարադատությունը պետք է կոչված լինի հաշտեցմանը։ Սա հետապնդման, վրեժի գործիք չէ։ Անցումային արդարադատությունը չի կարելի ընկալվել որպես վրեժի գործիք», - ավելացրեց Զեյնալյանը։

Դիտվել է՝ 259

Մեկնաբանություններ