«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Չի բացառվում, որ կլինեն հեռացող դատավորներ

Չի բացառվում, որ կլինեն հեռացող դատավորներ
21.05.2019 | 23:01

Սա քաղաքական գործընթաց էր, և դեռևս չեմ շտապի գնահատականներ տալ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր կոչ անել արգելափակել դատարանները։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյան ասել էր, որ բոլոր այն դատավորներն, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով ՀՀ-ին ու նրա ժողովրդին: Լրագրողները Զեյնալյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս դա կարող է լինել։ Բախարարն ասաց, դա դատավորի ներքին խնդիրն է ու ավելացրեց. «Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ, կարող է հրաժարական տալ և պետք է հեռանա։ Սա սեփական կամքով որոշում կայացնելու մասին է»։ Զեյնալյանը հստակեցրեց, որ վարչապետի հայտարարությունը քաղաքական ուղերձ էր այն դատավորներին, ովքեր կհասկանան, որ իրենք մարդու իրավունքների պաշտպանության հարցում ունեցել են այլ վերաբերմունք, քան հուշում է ՀՀ Սահմանադրությունը։
Հարցին՝ կլինե՞ն հեռացող դատավորներ, Զեյնալյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ կլինեն այդպիսի դատավորներ ևս»:

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ