Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աննա Նաղդալյան. Նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է

Աննա Նաղդալյան. Նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է
21.05.2019 | 23:02

Նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահգության մթնոլորտի ձևավորմանը՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացմանը:

«Բնականաբար, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։ Այս ամենում մի բան կցանկանայի ընդգծել, որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա։ Մենք նախևառաջ ապավինում ենք մեր ուժերին, և այդ վստահությունն է մեզ թույլ տալիս ոչ միայն պահպանելու խաղաղությունը, այլ նաև հանդես գալու խաղաղության դիրքերից», - ասաց Աննա Նաղդալյանը։ Պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգով են տարածաշրջան այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և այցելելու են Ստեփանակերտ, Աննա Նաղդալյանը հիշեցրեց՝ այցը տարածաշրջանային է, համանախագահները լինելու են Երևանում Ստեփանակերտում և Բաքվում։ «Իսկ օրակարգի մասով որևէ մանրամաս չեմ կարող տրամադրել։ Հիմա չեմ կարող», - ասաց ԱԳՆ խոսնակը։

Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ