Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԳՆ. Ադրբեջանի դասախոսությունների կարիքը չունենք

ԱԳՆ. Ադրբեջանի դասախոսությունների կարիքը չունենք
21.05.2019 | 23:02

Լրագրողի խնդրանքով Աննա Նաղդալյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարութթյանը, որ ժամանակն աշխատում է ընդդեմ «ագրեսոր» Հայաստանի։

«Մենք նման բանավեճի մեջ ներգրավելու անհրաժեշտություն չունենք։ Խաղաղությունն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին։ Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավարական երկիր՝ անգամ չլուծված հակամարտության պարագայում։ Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովված է գործով, և մենք նման դասախոսությունների կարիք՝ ինչն ում է ձեռնտու, չունենք։ Հակամարտության կարգավորումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար», - եզրափակեց Աննա Նաղդալյանը։

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ