Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Իմ քայլը» վեթինգի մասին նախագիծ կմշակի

«Իմ քայլը» վեթինգի մասին նախագիծ կմշակի
21.05.2019 | 23:09

Որոշում է կայացվել, և առաջիկա լիագումար նիստի ընթացքում հարց կդրվի՝ ջրօգտագործման հետ կապված և 2016-ի ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ որոշում է կայցվել վեթինգի մասին նախագիծ մշակել հնարավորինս սեղմ ժամկետներում: «Այսօրվանից սկսած ինտենսիվ այդ ուղղությամբ աշխատելու ենք, նախկինում մեկնարկը տրված էր»,-ընդգծեց նա: Անդրադառնալով հարցին, թե քննիչ հանձնաժողովներում ովքեր են ներգրավվելու, ինչ ձեւաչափով է ստեղծվելու՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կզբաղվի: Քննիչ հանձնաժողովը հենց լինելու է այդ հանձնաժողովը, նրանք կտեղեկացնեն, թե ինչպես է լինելու: Եթե անհրաժեշտություն տեսնեն ներգրավելու այլ անձանց, քննիչ հանձնաժողովը կգնա այդ քայլին»:

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ