Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

ՀՀ-ն ակնկալում է ԵՄ-ի սկզբունքային մոտեցումը Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում Արցախի վերաբերյալ ձևակերպումների հարցում

ՀՀ-ն ակնկալում է ԵՄ-ի սկզբունքային մոտեցումը Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում Արցախի վերաբերյալ ձևակերպումների հարցում
21.05.2019 | 23:12

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի և Եվրոպական միության միջև կնքվելիք համաձայնագրում Արցախի վերաբերյալ հակահայկական ձևակերպումների տեղ չգտնելու հարցում ակնկալում է ԵՄ գործընկերների սկզբունքային մոտեցումը՝ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեր և մեր միջազգային գործընկերների դիրքորոշումն ամրագրված է փաստաթղթերում: Մենք ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային դիրքորոշումն այս հարցում: Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումները մեր գործընկերներին հայտնի են, և մենք մեր սկզբունքային դիրքորոշումները միշտ առաջ ենք տանելու»,- ասաց Նաղդալյանը:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ