Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարի Ռոյսի հետ

Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մարի Ռոյսի հետ
21.05.2019 | 23:13

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մայիսի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի` կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսի հետ:
Դեսպանը պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է վերջին շրջանում ԱՄՆ-ում հայ հասարակությանն ու մշակույթին նվիրված միջոցառումների, այդ թվում` Սմիթսոնիան «Ֆոլքլայֆ» փառատոնի հայկական ծրագրի ու Մետրոպոլիտան թանգարանի աննախադեպ «Հայաստան» ցուցադրության արդյունքները: Նա խոսել է 2020-2021-ին նախատեսվող մշակութային նախաձեռնությունների, այդ թվում` 2020թ. Վաշինգտոնի ազգային տաճարի ու PostClassical նվագախմբի հետ համատեղ կազմակերպվելիք «Նռան գույնը. հայկական ոդիսական» փառատոնի մասին:

Պետքարտուղարի տեղակալ Ռոյսն ու դեսպան Ներսեսյանը քննարկել են Հայաստանի ներգրավվածությունը ԱՄՆ պետքարտուղարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում («Ֆուլբրայթ» ուսանողական ծրագիր, Օտարերկրյա այցելուների առաջնորդության ծրագիր, Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր, և այլն), ինչպես նաև ԱՄՆ-ում ուսանող ՀՀ քաղաքացիների թվաքանակի ավելացման հնարավորությունները, ֆինանսավորման ու կրթաթոշակների լրացուցիչ աղբյուրները և որոշակի ոլորտներում կրթական համագործակցության ընդլայնման ուղիները:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ

հովանու ներքո" />
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո