Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՀ փոխվարչապետը և Ուկրաինայի նախագահը կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

ՀՀ փոխվարչապետը և Ուկրաինայի նախագահը կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը
21.05.2019 | 23:14

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ընդունել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Շնորհավորելով նորընտիր նախագահին՝ Տիգրան Ավինյանը նրան է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարեմաղթանքները:


Զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը և ՀՀ փոխվարչապետը անդրադարձել են հայ-ուկրաինական օրակարգի հարցերին՝ կարևորելով երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացումը: Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման քայլերի համատեքստում կողմերը քննարկել են հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսման հարցեր: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկու երկրներում հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ