Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արամ Սարգսյան. Քոչարյանի թշնամին Քոչարյանն է

Արամ Սարգսյան. Քոչարյանի թշնամին Քոչարյանն է
22.05.2019 | 12:13

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քոչարյանի թշնամին Քոչարյանն է... Ու ընդհանրապես ընկածին խփելը իմը չէ, առավել ևս՝ իր պարագայում խփողների պակաս չկա... Ես խղճում եմ ընկածին, ինչքան էլ ինքը թիկունք ցույց չտված հերոս ներկայանա։ Ի՞նչ է ապացուցում Քոչարյանը դատարանում իր հանդուգն պահվածքով: Հեռու ու մոտ շրջապատի վրա մեղքը բարդելով: Մահացած մարդկանց հոգիներին բեռ դնելով: Կիսանախագահական համակարգի յուրովի մեկնաբանությամբ (կարծես ինքը չէր Սահմանադրությունը էնպես փոխել, որ ուժայինները միայն իր հրամանն էին կատարում): Ընդամենը հանրային ու անգամ դատական շրջանակների հակակրանքն է օր օրի ավելացնում: Դատարանի դռների մոտ ոչ մեկի գետնին պառկելու կարիք էլ չկա։ Ժողովուդը ասում է՝ «Մարդու վերջը բարին լինի»: Չեմ կարծում, որ կարեկցանք և զղջում չունեցող էս տեսակը մարտի 1-ին մտածել է վերջը բարին լինելու մասին, նա գործել է սեփական իշխանության և ունեցվածքը պահելու մղումով, հիմա էլ մի խնդիր է ուզում լուծել ընդամենը՝ չդատվել ու եղածը պահել, ավելիի մասին մտածելը անհնարինի ու անհեթեթի շարքից է իր պարագայում:


Ես խղճում եմ Քոչարյանին նաև նրա համար, որ 10 տարի ունեցել է հասկանալու ու չի հասկացել, որ իր ժամանակը անցավ: Վերջ: Արյունով եկավ, արյունով գնաց: Միայն գրքեր գրելն է մնացել՝ միայն գրքերում կարող է իրեն զորեղ զգալ, որտեղ բոլորը սխալ են ու մենակ ինքը՝ ճիշտ: Սպիտակ թուղթն ամեն ինչ հանդուրժում է, մարդիկ չեն հանդուրժելու: Էս դատավարության ամեն օրը Ռոբերտ Քոչարյանն աշխատում է ինքն իր դեմ՝ ապացուցելով նաև նրանց, որ իր իշխանության տարիներին երեխա են եղել ու բան չեն հասկացել, թե ինչպիսին չպիտի լինի պետության առաջին դեմքը: Դե իսկ մեզ, որ ամեն ինչ հիշում ենք, ինքը չպիտի առասպելներ պատմի մամուլի ազատության, իր օրոք տեղի ունեցած դատավարությունների, ընդդիմության նկատմամբ վերաբերմունքի ու Էն մասին, թե ինչ է արժանապատվությունը»:

Դիտվել է՝ 262

Մեկնաբանություններ