Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դավիթ Տոնոյան․ Այսօրվա Հայաստանում հնարավոր չեն դավաճանական գործողություններ

Դավիթ Տոնոյան․ Այսօրվա Հայաստանում հնարավոր չեն դավաճանական գործողություններ
22.05.2019 | 12:15

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, թե որոշ ուժերի կամ գործիչների կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր են դավաճանական գործողություններ, ինչպես Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորում «Ազատության» հարցին ի պատասխան նախարարն ասաց․ «Որպես Պաշտպանության նախարար, ես թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի: Այսօրվա Հայաստանում հնարավոր չեն դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»: Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցին նախարարն արձագանքեց․ «Ռազմական գործողությունները հնարավոր է, որ իրականացվեն տարբեր պատճառներով: Հնարավոր է»:
Պաշտպանության նախարարը Վանաձորում մասնակցում էր բնակարանամուտի արարողության։ Շահագործման հանձնվեց նախարարության միջոցներով վերակառուցված քառահարկ բնակելի շենքը, որը կիսաքանդ վիճակում էր խորհրդային տարիներից ի վեր։ Վանաձորի զորամասերից մեկի 48 սպաները կապրեն բարեկարգ պայմաններում։ Շենքի վերակառուցման վրա նախարարությունը ծախսել է 320 միլիոն դրամ։ Դավիթ Տոնոյանն ասաց, որ ծրագիրը շարունակական է․«Սրանով մենք գրեթե ամբողջությամբ լուծում ենք Վանաձորում ծառայողական ֆոնդի կարիք ունեցող սպայական անձնակազմի խնդիրը: Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ մեր այս հաջողությամբ կանգ առնելու մտադրություն չունենք, քանի որ զինծառայողների բնակկենցաղային պայմանների բարելավման խնդիրները և ընդհանրապես սոցիալական ապահովման խնդիրները գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում»: Նախարարը շեշտեց, որ հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրանալու է զինծառայողների աշխատավարձը։ Պահուստային ֆոնդից 5,7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։ Տոնոյանը նշեց, որ Երևանում հաշմանդամություն ունեցող զինծառայողներ և զոհված ու մահացած զինվորների 55 ընտանիքներ անհատույց, սեփականության իրավունքով նորակառույց շենքում բնակարաններ կստանան առաջիկա օրերին։

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ