«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Լիլիթ Մակունց․ Քննիչ հանձնաժողովը կստեղծվի հնարավորինս սեղմ ժամկետում

Լիլիթ Մակունց․ Քննիչ հանձնաժողովը կստեղծվի հնարավորինս սեղմ ժամկետում
22.05.2019 | 12:16

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը կստեղծվի հնարավորինս սեղմ ժամկետում», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ չշտապելով ասել, թե հատկապես ինչ հարցեր կդառնան այդ հանձնաժողովի քննության առարկան: Վարչապետ Փաշինյանը, խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ նաև կարծիք էր հայտնել, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:


ԱԺ կանոնակարգով պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որի ղեկավարին է վերապահվում նաև քննիչ հանձնաժողովի ղեկավարումը: Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այժմ ղեկավարում է Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը («Իմ քայլը»):
«Ժամկետները հստակ չեմ կարող նշել: Լինելու է հնարավորինս սեղմ ժամկետում: Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ կկազմակերպվեն աշխատանքները», - նշեց Մակունցը:
Հարցին, թե իրենց խմբակցության համար ի՞նչ բաց հարցեր կան, որ պետք է քննության առարկա դառնան ստեղծվելիք հանձնաժողովում, Մակունցն արձագանքեց․ «Ես ճիշտ եմ գտնում, որ հանձնաժողովի անդամները հենց իրենք մեկնաբանություն տան, քանի որ սա առնչվում է ոչ միայն պաշտպանությանը, այլ նաև անվտանգությանը, և ճիշտ չեմ համարում ինքս մանրամասներ ներկայացնել»:


Խորհրդարանական ընդդիմադիրները հնչեցնում են այն հարցերը, որոնք, ըստ իրենց, անպատասխան են մնացել: Քառօրյա այդ պատերազմում հայկական կողմը 100-ից ավելի զոհ ու տարածքային կորուստ ունեցավ:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ