Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ժոզեֆ Դոլը՝ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին

Ժոզեֆ Դոլը՝ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին
22.05.2019 | 12:36

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչին.
«Հայաստանի դատական համակարգի արմատական բարեփոխման կոչերի համատեքստում Հայաստանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել, որ ցանկացած բարեփոխում առաջնահերթ ուղղված կլինի դատական համակարգի անկախությանը՝ որպես ժողովրդավարական հասարակության անկյունաքար։
Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ժոզեֆ Դոլը։

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ