«Ժամանակը» գրում է, որ եթե մինչև հաջորդ ամիս որևէ լուրջ ֆորս-մաժոր տեղի չունենա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կառավարությունում և դրան ենթակա կառույցներում լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել:
Փաշինյանը հասկացել է, որ իր կադրերը ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, և չեն տիրապետում պետական կառավարման հմտություններին, այլ նաև իրենց ղեկավարած հաստատություններում չեն վայելում քիչ թե շատ հեղինակություն, որը անմիջականորեն ազդում է իշխանության հեղինակության վրա ընդհանրապես՚: