«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Վաշինգտոնն Անկարային երկու շաբաթ է տվել՝ ռուսական S-400 համակարգերի մատակարարման գործարքը չեղարկելու համար

Վաշինգտոնն Անկարային երկու շաբաթ է տվել՝ ռուսական S-400 համակարգերի մատակարարման գործարքը չեղարկելու համար
22.05.2019 | 12:44

Վաշինգտոնն Անկարային երկու շաբաթ է տվել` ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հրաժարվելու համար՝ հայտնում է CNBC-ը՝ հղում անելով անանուն աղբյուրի: Երկու շաբաթում Թուրքիան պետք է չեղյալ հայտարարի Ռուսաստանի հետ գործարքը և գնի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգեր: Եթե Անկարան չհամաձայնի Վաշինգտոնի պայմաններին, դուրս կմղվի ամերիկյան ռազմարդյունաբերական Lockheed Martin կորպորացիայի ծրագրից, ըստ որի Թուրքիան ԱՄՆ-ից պետք է ստանա 100 F-35 հինգերորդ սերնդի կործանիչներ: Վերջնագիրը մերժելու դեպքում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, չի ուշանա նաև ՆԱՏՕ-ի «արձագանքը»:

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ