Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դատական համակարգում խառնվել են իրար. փորձում են գտնել հայտնի արտահոսքի աղբյուրը

Դատական համակարգում խառնվել են իրար. փորձում են գտնել հայտնի արտահոսքի աղբյուրը
22.05.2019 | 12:45

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, որը դատական փորձագետ ներկայացած Արտակ Գալստյանին հայտնել է` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին ու Վերաքննիչի եւս երկու դատավորներ՝ Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը: Մեր տեղեկություններով` իրավապահները ստուգումներ են անում ու բացատրություններ վերցնում դատական համակարգի ներկայացուցիչներից` փորձելով հասկանալ, թե նրանք ինչ կապ ունեն դատական փորձագետի տեղեկությունների հետ: Ասել է թե` դատական համակարգում կասկածներ ունեն, որ գուցե իրենց մոտից է այդ ինֆորմացիան դուրս եկել, և դատավորների դեմ «շառ են անում»:
Ինչ կպարզվի այս ամենի արդյունքում, սպասենք զարգացումների, սակայն ակնհայտ է այն, որ դատական համակարգում խառնված են իրար»:

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ