«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով, լիբանանյան ELARD կազմակերպությունը, որին ՀՀ կառավարությունը 400 հազար դոլար է վճարել «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննության համար, արդեն կազմել է նախնական եզրակացությունը, որը, ընդհանուր առմամբ, դրական է հանքը շահագործողի համար։ Մենք տեղեկացանք, որ ընդամենը 5 ոչ էական դիտողություն են նշել, որը պետք է շտկի ընկերությունը՝ հանքի վերագործարկումից առաջ։ Եզրակացությունը դեռ շահառուին չի ներկայացվել»։