Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Առնվազն 62 մլրդ դրամով կգերակատարվի այս տարվա բյուջեի եկամտային մասը

Նիկոլ Փաշինյան. Առնվազն 62 մլրդ դրամով կգերակատարվի այս տարվա բյուջեի եկամտային մասը
22.05.2019 | 23:47

Առնվազն 62 մլրդ դրամով կգերակատարվի այս տարվա բյուջեի եկամտային մասը, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ:


«Մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես պետք է տեղաբաշխել այդ հավելյալ բյուջետային միջոցները: Ըստ էության, մենք արդեն երեք հարցի վերաբերյալ որոշում կայացրել ենք: Այդ գումարներից հավելյալ 7 մլրդ դրամ կտրամադրվի ճանապարհաշինության ծրագրին: Մենք պայմանավորվել ենք, որ զինվորականների աշխատավարձերը հուլիսի 1-ից կավելանան, և այդ նպատակին կես տարվա համար կտրամադրվի 6,8 մլրդ դրամ, ուսուցիչների աշխատավարձերը պետք է բարձրացնենք և դրա համար այս տարի անհրաժեշտ կլինի 3,5 մլրդ դրամ: Մենք պետք է մնացած միջոցների մասով կայացնենք որոշումներ: Խոսքը մոտավորապես 45 մլրդ դրամի մասին է, որի շուրջ պետք է ճիշտ որոշում կայացնենք, թե ինչպես ծախսել այդ գումարը»՝ ասել է Փաշինյանը: Նանշել է, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ կա համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ:


«Ուզում եմ ընդգծել, որ սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ արդեն իսկ արձանագրված համախառն ներքին արդյունքի աճը: Սա շատ հուսադրող ցուցանիշ է, ինչը մեզ հույս է տալիս, որ մենք ճիշտ վարվելու դեպքում կհասնենք այն ցուցանիշներին, որոնցով արդեն նաև վիճակագրորեն տնտեսական հեղափոխությունը կկարողանանք համարել մեկնարկած: Ինչո՞ւ է կարևոր. տնտեսագետները մեզ խորհուրդ են տալիս և քաղաքական թիմից, կառավարության ներկայացուցիչներից շատերի կարծիքն այն է, որ պետք է փորձել աշխատել այս գումարները ծախսել այնպիսի ուղղություններով, որոնք կխթանեն հետագա տնտեսական աճը: Որպես առաջնային այդպիսի ուղղություն՝ ընկալվում են կապիտալ ծախսերը, տնտեսությունը խթանող և այս ուղղության ու բովանդակության ծախսերը: Այնպես որ, սա իսկապես շատ լուրջ և նուրբ հարց է, ու մենք պետք է կարողանանք քննարկումների արդյունքում ճիշտ որոշում կայացնել, որովհետև դրանից է մեծապես կախված մեր տնտեսական զարգացման հետագա տեմպը», - ասել է վարչապետը։ Նա հանձնարարել է սեղմ ժամկետներում լրացուցիչ քննարկել առաջարկություններն ու իրականացնել ծրագրերի արդյունավետության գնահատում: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ միջոցները պետք է ծախսել այնպես, որ ապահովեն տնտեսական էֆեկտ:

Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ