«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը. ուսանողները բողոքում են

Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը. ուսանողները բողոքում են
23.05.2019 | 00:04

Երեւանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը: Բուհի խորհրդի 24 անդամներից դեմ են քվեարկել 6-ը: Լիլիթ Արզումանյանը միակ թեկնածուն էր: Ընտրություններն ուղեկցվել են ուսանողների բողոքի ակցիաներով, որոնք շարունակվում են: Ուսանողները փակել են համալսարանի հետնամուտքը և վանկարկում են «նախարար»:

Նրանք պահանջում են, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպի իրենց: Նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը հանդիպեց ակցիա անող ուսանողներին: «Ես երեկ ասացի, որ կներկայացնեմ ինքնաբացարկ, բայց դուք մոռանում եք, որ ես այսօր փաստորեն այդ իրավասությունը չունեմ: Երեկ երեկոյան ես եղել եմ նախարարի մոտ, հավատացեք, որ ես նախարարի մարդը չեմ: Եթե այդպես լիներ, ինքն ինձ գործից չէր հանի: Երեխեք, ես երդվում եմ, էս ամեն ինչը ինձ վրա շատ ծանր է նստում: Ոչ մի ջահելի ես չէի ցանկանա, որ իր ամբողջ կյանքի ընթացքում ապրի էն, ինչ ես ապրեցի էս երկու օրը: Ես երեկ եղա նախարարի մոտ, բայց խնդրում եմ հասկացեք նաև նախարարին: Նա ներկայացնում է պետություն, ինքն ասաց՝ մենք ձեզ նշանակել ենք ժամանակավոր պաշտոնակատար՝ հաշվի առնելով չափանիշները: Որից հետո հայտարարել ենք մրցույթ, սահմանած ժամանակահատվածը պահել են՝ մեկ ամիս, եղել են երեք թեկնածուներ, մենք ուրախացանք, որ երեք թեկնածուներ եղել են, բայց կա կանոնակարգ ու օրենք, երկու թեկնածուները դուրս են գալիս, որովհետև չեն համապատասխանում չափանիշներին: Ասաց՝ մնացել եք միայն դուք, ինչ եք առաջարկում, դուք ինձ առաջարկում եք խախտել օրենքը, և դուք էլ իրավունք չունեք խախտեք օրենքը»,- մանրամասնեց Լիլիթ Արզումանյանը: Նա նշեց, որ կասկածում էր ընտրությունների վրա, մտածում էր, որ ընթացքը կփոխեն, և ինքը չի ընտրվի: «Ես այլևս ձեզ ոչինչ չունեմ ասելու, բացի խոստանալուց, որ ձեզ հետ ամենաջերմ, ամենակառուցողական ու ընկերական հարաբերությունները կունենամ: Սրանից ավելի ես ձեզ ոչինչ չեմ կարող խոստանալ»,- հավելեց նորընտիր ռեկտորը:


Ուսանողներն ասում են, որ իրենց մեծամասնությունը դեմ է այն ամենին, ինչ կատարվել է: «Նախարարը թույլ չի տվել, որ հրաժարական տաք, հիմա դուք ունեք հնարավորություն, հրաժարական տվեք: Հայտարարեք, որ հրաժարվում եք այդ ընտրություններից, նորից հայտարարվում են ընտրություններ՝ մի քանի թեկնածուներով, ծրագրերով, նստում ենք, լսում ենք, ուսանողներն էլ են ծանոթանում այդ ծրագրերին: Պետք է անցկացվեն նոր ու ավելի պարզ ընտրություններին»,- պահանջում են ուսանողները:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ