Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Շատ եմ ցանկանում՝ զորավարժությունները թշնամու դեմ իրական մարտերի վերածվեն. Ադրբեջանցի պատգամավոր

Շատ եմ ցանկանում՝ զորավարժությունները թշնամու դեմ իրական մարտերի վերածվեն. Ադրբեջանցի պատգամավոր
23.05.2019 | 12:41

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Էլմար Մամեդովն այսօր Միլի Մեջլիսում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել:

«Այնպիսի տարածաշրջանում ենq ապրում, ու աստված մեզ այնպիսի հարևանի է «արժանացրել» (ավելի ճիշտ՝ նրանց գետնից գտել, բերել ու մեր պատմական հողերում է թափել), որ պարտավոր ենք մեր բանակը միշտ մարտունակ պահել, ուղղակի ստիպված ենք»,- ասել է նա:

Նշել է նաև, որ որպես Ադրբեջանի քաղաքացի՝ շատ է ցանկանում, որ այս օրերին անցկացվող զորավարժությունները թշնամու դեմ (այսինքն՝ Հայաստանի- խմբ.) իրական մարտերի վերածվեն։ «Տա աստված, ու անպայման այդպես էլ կլինի ....»,- ընդգծել է Մամեդովը:

Հիշեցնենք, որ մայիսի 20-24-ն Ադրբեջանում անցկացվում են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:

Դիտվել է՝ 190

Մեկնաբանություններ