Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գերագույն Ռադան չի քննարկի ընտրական օրենսդրության փոփոխությունների հարցը

Գերագույն Ռադան չի քննարկի ընտրական օրենսդրության փոփոխությունների հարցը
23.05.2019 | 13:17

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները մայիսի 22-ին հրավիրված արտահերթ նիստում օրակարգ չեն ընդգրկել ընտրական օրենսդրության փոփոխությունների հարցը: Փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես էր եկել նախագահ Վլադիմիր Զելենսկին: Գերագույն Ռադայի խոսնակը արտահերթ նիստ էր հրավիրել, սակայն քվեարկության արդյունքում հարցը օրակարգ ընդգրկելու առաջարկը անհրաժեշտ ձայներ չի ստացել:

Ուկրաինայում հուլիսի 21-ին խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն գործող օրենքով՝ պատգամավորների կեսը կընտրվի մեծամասնական ընտրակարգով, կեսը կուսակցական ցուցակներով: Անցողիկ շեմը կմնա նույնը՝ 5 տոկոս: Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր վերացնել մեծամասնական ընտրակարգը, իսկ կուսակցությունների համար անցողիկ շեմը իջեցնել 3 տոկոսի:

Դիտվել է՝ 194

Մեկնաբանություններ