Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստի ԼՀԿ-ի նախաձեռնությունը

ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստի ԼՀԿ-ի նախաձեռնությունը
23.05.2019 | 13:27

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ գումարվել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում խորհուրդը համաձայնություն չի տվել արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը։ Խորհուրդն առաջարկը մերժել է ձայների 10 դեմ և 5 կողմ հարաբերակցությամբ։ ԼՀԿ խմբակցությունը մայիսի 20-ին հանդես էր եկել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու կոչով՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։

Դիտվել է՝ 195

Մեկնաբանություններ