Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներին ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետները ներկայացնել

Անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներին ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետները ներկայացնել
23.05.2019 | 13:29

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ԱԺ խորհրդի նիստում խորհրդարանական մեծամասնությունը մերժել է ընդդիմադիրների` այսօր արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը, որը պետք է վերաբերեր օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու` ժողովրդին ուղղված կոչը և դրանից հետո ստեղծված իրավիճակը քննարկելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ԱԺ արտահերթ նիստի անցկացումը մերժելու հիմնական պատճառը այն է, որ այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նիստեր կան, բացի այդ, իշխանությունները կտրականապես դեմ են ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունների առաջարկած օրակարգին, ձևակերպումներին: Իշխող ուժի պատգամավորները հայտարարել են, թե վարչապետը հակասահմանադրական որևէ քայլ չի արել, ավելին՝ դատաիրավական համակարգում տիրող խնդիրներն ու դրանք վիրահատական միջամտությամբ լուծելու անհրաժեշտությունը տեսնում են բոլորը, ուստի լրացուցիչ ԱԺ նիստ հրավիրելը նպատակահարմար չէ:


Մեզ հայտնի դարձավ նաև, որ իշխող ուժի պատգամավորներն ասել են, թե վաղը լինելու է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ, և ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետներն այդ ժամանակ ներկայացնել»:

Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ