Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրախորհրդարանի ընտրությունները սկսվում են

Եվրախորհրդարանի ընտրությունները սկսվում են
23.05.2019 | 13:55

Մի շարք եվրոպական երկրներում մայիսի 23-ին մեկնարկում են Եվրախորհրդարանի ընտրությունները։ Հինգշաբթի ընտրատեղամասեր կբացվեն Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում։ Ուրբաթ կքվեարկեն Իռլանդիայում և Չեխիայում, մայիսի 25-ին՝ Լատվիայում, Մալթայում և Սլովակիայում։

ԵՄ մյուս երկրներում ընտրությունները կիրակի տեղի կունենան։ ԵՄ երկրներում ընտրություններին 426 մլն ընտրող մասնակցելու իրավունք ունի։ 2019-ին եվրոպական ընտրություններում 28 երկիր կմասնակցի, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, որը դեռ չի համաձայնեցրել Brexit-ի շուրջ համաձայնագիրը։

Դիտվել է՝ 190

Մեկնաբանություններ