Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քոչարյանը ո՞ւր պիտի վերադառնա, կասե՞ք

Քոչարյանը ո՞ւր պիտի վերադառնա, կասե՞ք
23.05.2019 | 13:58

«Հրապարակը» գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած «Իմ քայլը» ֆրակցիայի 3 ժամանոց նիստում քննարկվել է անցումային արդարադատության ուրբաթ օրվա լսումներին իրենց պահվածքը, ասելիքը, հերթագրել են ելույթ ունեցողներին` Վլադիմիր Վարդանյան, Քրիստինե Պողոսյան, Արփի Դավոյան, Համազասպ Դանիելյան: Հանձնարարվել է, որ ելույթ ունեցողներն ընդգծեն, որ հատ-հատ պատասխանատվության են կանչվելու բոլոր դատավորները, ու նրանց հարցով պետք է զբաղվի նաև ԱԺ-ն: Թեժ է եղել Քոչարյանի կալանքի հարցի քննարկումը, ընդհուպ նրան ոչնչացնելու կոչերով։ Լեյտմոտիվը եղել է` Քոչարյանը չարիք է, և պետք է այդ չարիքից ազատվել: Ելույթները եղել են հիմնականում զգայական և ոչ իրավական։ Էդգար Առաքելյանն ասել է, որ Քոչարյանին ընդհանրապես չպետք է նկատել և բոյկոտով «ոչնչացնել», Արման Եղոյանը «գտել» է` «պետք է տրորել-անցնել», Միքայել Զոլյանը` «որ այդքան ասում են կվերադառնա, ո՞ւր պտի վերադառնա, կասե՞ք»։ Բոլորը եղել են նյարդային վիճակում և արձանագրել են, որ «իրավիճակը լարված է»։
Պակաս թեժ չի եղել ՍԴ-ի ու ԲԴԽ-ի հետ կապված խոսակցությունը․ Հերիքնազ Տիգրանյանը, Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը պնդել են, որ «մենք էս խնդիրը չէինք ունենա, եթե արդարադատության նախարարը մեր ներկայացրած փաթեթն ընդուներ»: Տիգրանյանն ասել է․ «Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին», և կարդացել է Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք են տալիս, որ ԱԺ-ն ցրի այդ մարմինները: Զեյնալյանի թեման սրանով չի ավարտվել, հարց է հնչել, թե ինչով է զբաղված նախարարը, ինչու օրենքներ չի բերում ԱԺ՝ «ինչո՞ւ մենք պետք է էդ օրենքները գրենք, մենք քաղաքական գործիչներ ենք»: Անգամ խոսել են նախարարի փոփոխության, գործադիր իշխանության «անգործության» մասին: Միայն ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանն է առարկել. «Ես կարող եմ 10 անգամ ավել թերություններ ասեմ, թե ինչ չի արել կառավարությունը, բայց հիմա դրա ժամանակը չէ»: Վարազդատ Կարապետյանը նկատել է. «Գործադիրի անգործությունից եք խոսում, բայց մենք նույնպես չենք արդարացնում հասարակության հույսերը և շատ դանդաղ ենք աշխատում»»:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ