Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցությունը

Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցությունը
23.05.2019 | 21:43

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի «Բհարաթյա Ջանաթա» ազգայնական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակ է ապահովել: Խորհրդարանի 542-տեղանոց ստորին պալատում կուսակցությունը կունենա 294 տեղ, որ բավարար է մեծամասնություն ապահովելու և միակուսակցական կառավարություն կազմելու համար:

«Բհարաթյա Ջանաթա» կուսակցությունը 50 մանդատով առաջ է անցնում հիմնական մրցակից «Հնդկաստանի ազգային կոնգրես» կուսակցությունից: «Մենք տանուլ ենք տվել պայքարը», - խոստովանել է Փենջաբ նահանգի ավագ նախարար Ամարինդեր Սինգհը «Հնդկաստանի ազգային կոնգրեսից»: Հնդկաստանը համարվում է մոլորակի ամենամեծ դեմոկրատիան: Ընտրողների թիվը հասնում է 600 միլիոնի:
«Նարենդրա Մոդին վերստին կլինի վարչապետ, սա մեր հինգ տարվա աշխատանքի արդյունքն է, որը տեսանելի է բոլորիդ համար», - ասել է «Բհարաթյա Ջանաթա» կուսակցության խոսնակ Մենակաշի Լեխին:


Փորձագետների համոզմամբ, այս ընտրություների ընթացքում Մոդիի կուսակցության հաղթանակին նպաստել է ավանդական մրցակից հարևան Պակիստանի հետ վեճի սրումը:

Դիտվել է՝ 165

Մեկնաբանություններ