Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյանն արձագանքում է «Գյուղամեջ»-ի երեխաների բողոքին

Նիկոլ Փաշինյանն արձագանքում է «Գյուղամեջ»-ի երեխաների բողոքին
23.05.2019 | 22:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով «Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի՝ Սիս գյուղին նվիրված հաղորդմանը՝ դիմեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին. «Պարոն Պապիկյան, տեսել եք էն տեսանյութը, որ Սիս գյուղի էրեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ «Նիկոլն էկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց», խի՞ չենք սարքում, էրեխեքը բողոքում են, սենց չեղավ»։

Պապիկյանն արձագանքեց՝ «Պարոն վարչապետ, էրեխեքի խնդրանքը, նաև բարձրացրած հարցը հաշվի առնելով մենք էդտեղ իրականում հենց ասֆալտ էլ կանենք, էս նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել, որ մեկ անձից գնման միջոցով, որպեսզի արագ լինի», - ասաց Պապիկյանը։

ա

Դիտվել է՝ 173

Մեկնաբանություններ