ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ակցիա՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով

Ակցիա՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
23.05.2019 | 22:09

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Բարձրագույն դատական խորհրդի դիմաց։ Շենքի մուտքը հսկում է ոստիկանների խումբը։ Քաղաքացիները պահանջում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը:

«Մենք պահանջում ենք անցումային արդարադատություն, իսկ դատական իշխանությունը խոչընդոտում է՝ լինելով նախկին իշխանության մաս։ Այսօր դատավորները լկտի պահվածք ունեն։ Մենք, որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, պահանջում ենք մաքրել դատական համակարգը», - լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ