Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թերեզա Մեյը մայիսի 24-ին հրաժարական կտա

Թերեզա Մեյը մայիսի 24-ին հրաժարական կտա
23.05.2019 | 22:10

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին, որովհետև կառավարությունը չի ընդունում Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ նրա դիրքորոշումը՝ գրել է The Times թերթը՝ հղում անելով նախարարների կաբինետի աղբյուրներին:


Վարչապետը կարող է հրաժարական տալ 1922 կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդի հետ ուրբաթ օրը նշանակված հանդիպումից հետո, կոմիտե, որը միավորում է Տորիների շարքային խորհրդարանականներին և լուծում է կուսակցության ղեկավարի ընտրման կամ փոխարինման հարցերը:
BBC-ի և The Daily Telegraph-ի տեղեկատվության համաձայն՝ վարչապետի կողմնակիցներից շատերը հրաժարվել են աջակցել նրան, երբ նա մայիսի 21-ին խոստացավ պատգամավորներին, որ նրանք կկարողանան քվեարկել Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման համար, եթե պաշտպանեն Եվրամիության հետ գործարքը: BBC-ի աղբյուրների տեղեկատվությամբ՝ դա խորապես անհանգստացրել է նախարարներից մի քանիսին, քանի որ նախարարների կաբինետի նիստում Brexit-ի թեմայի շուրջ նման հնարավորությանը հավանություն չէր տվել:


Չորեքշաբթի հրաժարական է տվել Համայնքների պալատի նախագահ Անդրեա Լիդսոմը: Sky News հեռուստաալիքը ենթադրել է, որ այդ պաշտոնաթողությունը կարող Է մահացու հարված լինել վարչապետ Մեյի համար: Բրիտանական բոլոր թերթերն, առանց բացառության, համակարծիք են, որ վարչապետը լիովին կորցրել Է իրադրության վերահսկողությունը և չեն բացառում, որ Տորիների նախագահի ու վարչապետի պաշտոնում նրա գտնվելը ժամերի հարց է:

Դիտվել է՝ 265

Մեկնաբանություններ