Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վալերի Օսիպյանը՝ ՊՎԾ մեղադրանքի մասին

Վալերի Օսիպյանը՝ ՊՎԾ մեղադրանքի մասին
23.05.2019 | 22:13

ՊՎԾ-ի պարզաբանումը կրում է պոպուլիստական բնույթ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՊՎԾ-ի հայտարարությանը, թե ոստիկանությունում հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված խախտումներ են հայտնաբերվել:

Օսիպյանը նշեց, որ ՊՎԾ-ն պետք է տեղեկանք ներկայացներ ստուգումների ավարտից հետո: «Ես կոռեկտ չեմ համարում նրանց այդ արտահայտությունն այս փուլում: Ստուգումները դեռ չավարտած փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել ինչ-որ անձանց: Տեղեկանք ներկայացնելուց հետո միայն վերահսկողը կարող էր կարծիք ներկայացնել: Ըստ օրենքի՝ ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է ներկայացներ վարչապետին, թե ինչ է հայտնաբերել, նաև ոստիկանության կարծիքը պետք է ներկայացներ: Դրանից հետո վարչապետը կորոշեր՝ որ իրավակառույցը զբաղվի այդ հարցով, կա՞ խախտում, թե՞ չէ, դա վարչապետի որոշումը պետք է լիներ: Ինքը շտապեց և չհիմնավորված հայտարարություն արեց»,- ասաց Օսիպյանը և հավելեց.
«Ես ձեզ ասում եմ՝ չկա և չի կարող լինել նման բան: Ոստիկանությունը գործում է թափանցիկ: Անհիմն եմ համարում նմանատիպ խոսակցությունները: Խոսքը վերաբերում է պետհամարանիշներին. ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, եթե անգամ ցանկացել է պետության սեփականություն համարվող առարկան պաշտպանելու համար հավելյալ լոգոներ դնել այնտեղ, որ կեղծիքներ չլինեն»:


Օսիպյանը նաև նշեց, որ մրցույթը շահել է ռուսական կազմակերպություն, որի բողոքի վրա էլ ՊՎԾ-ն մտել է ոստիկանություն: «Տաս տարի շարունակ այդ մրցույթը մի կազմակերպություն է շահել, ես աջակցել եմ այդ ռուսական կազմակերպությանը, որ մասնակցի մրցույթին, նրա բողոքի վրա էլ ՊՎԾ-ն մտել է ոստիկանություն»,- ասաց Օսիպյանը: Հարցին՝ իրավուն ունե՞ր ոստիկանապետն աջակցել այդ կազմակերպությանը, նա պատասխանեց. «Աջակցությունս եղել է հետևյալ կերպ՝ այդ կազմակերպությունից ցանկացել են հանդիպել ոստիկանապետի հետ, ես հանդիպել եմ՝ չիմանալով թե ով է: Ինքն ասաց, որ տարիներ շարունակ դռները փակ են եղել դեպի ոստիկանություն, ես էլ ասացի՝ կարող եք մասնակցել մրցույթին, ո՞վ է ձեզ խանգարելու»: Օսիպյանի կարծիքով՝ տարօրինակ է, որ մրցույթը շահած այդ կազմակերպության բողոքի հիման վրա է ՊՎԾ-ն մտել ոստիկանություն:


«Ես անհասկանալի աբսուրդ եմ դա համարում, կոռեկտ էլ չի լինի, որ ես հիմա մեկնաբանեմ: Գործընթացը կավարտվի իրավական, գնահատական կտանք: Ամեն ինչ չեմ կարող ասել, բայց միայն անցած տարի իմ պաշտոնավարման ընթացքում գնումներով տնտեսել ենք 500 մլն դրամ: Այս տարվա հունվարից տնտեսել ենք շուրջ 450 մլն: Հուլիսին մենք կունենանք տնտեսած 1 մլրդ դրամ: Այսինքն՝ ոստիկանությունն այնքան թափանցիկ է աշխատում՝ ավելի պարզ, քան երբևիցե: Ի՞նչ չարաշահման մասին է խոսքը, եթե մեկ մլն դրամ ենք տնտեսել»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 223

Մեկնաբանություններ