Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Amnesty International-ը հայտարարությունը` Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու կապակցությամբ

Amnesty International-ը հայտարարությունը` Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու կապակցությամբ
23.05.2019 | 22:16

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպայի Լիգայի եզրափակչին «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ սկսել է ճնշումներ գործադրել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) վրա՝ հայտարարելով, որ չպետք է թույլ տալ Ադրբեջանին «սպորտի միջոցով մաքրել մարդու իրավունքների ոլորտում իր սոսկալի հեղինակությունը»՝ հաղորդում է բրիտանական The Guardian-ը: Կազմակերպության տնօրեն Քեյթ Ալենի խոսքով՝ երկրպագուները, միևնույն է, հետաքրքրությամբ կդիտեն ֆուտբոլային հանդիպումը, սակայն Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների ոտնահարման առումով վատ հեղինակություն ունենալ, քանի որ այնտեղ դաժանաբար թիրախավորվում են լրագրեղներ, բլոգերներ և մարդու իրավունքի պաշտպաններ: «Որոշ երկրներ ավելի ու ավելի հաճախ են սպորտային բարձր մակարդակի մրցություններն օգտագործում մարդկանց ուշադրությունն իրենց ճնշումային քաղաքականությունից և մարդու իրավունքի ոտնահարումներից շեղելու համար, ինչի ամենաթարմ օրինակը Բաքվում կայանալիք «Արսենալ» - «Չելսի» հանդիպումն է»,- հավելել է Ալենը:

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ