Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հանրապետություն» կուսակցության ուղերձը շրջանավարտներին

«Հանրապետություն» կուսակցության ուղերձը շրջանավարտներին
24.05.2019 | 12:31

Բոլոր դպրոցներում այսօր հնչում է վերջին զանգը: Իրականում՝ մեծ կյանք մտնելու առաջին զանգը բոլոր շրջանավարտների համար, որ իրենց անվանում են անկախության սերունդ: Ինչ ճանապարհ էլ ընտրեք, թող ձեզ ուղեկից լինեն լույսը, սերը, բարությունը, ճշմարտությունը ու սեփական տեսակետ ունենալու գիտակցությունը: Հաջողության ճանապարհները տարբեր են, ընտրեք արժանապատիվը: Մեր պետությանը այսօր պետք են խելացի, ուժեղ ու պրոֆեսիոնալ մարդիկ, որ կարողանում են որոշում ընդունել ու իրագործել: Ձեր գիտելիքներից, կամքից ու նվիրումից է կախված, թե ինչպիսին կլինի ձեր ու ձեզ շրջապատողների կյանքը: Դուք պարտք ունեք ձեր ծնողների ու ձեր ուսուցիչների առաջ, և այդ պարտքը հնարավոր է հատուցել միայն ձեր հաջողություններով, որ հետո փոխանցելու եք ձեր զավակներին:
Շնորհավորում ենք ձեզ ու մեզ՝ ձեր տոնի օրը, վստահ, որ դուք դառնալու եք սերունդների հաջորդականության շղթայի ամուր ու անխախտ օղակ: Բարի ճանապարհ ու բարի գալուստ մեծ կյանք:


«Հանրապետություն» կուսակցություն

Դիտվել է՝ 321

Մեկնաբանություններ