Դուք այլևս իշխանություն եք, «դուխով»-ի ժամանակն անցել է՝ երեկ Ազատության հապարակում հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Դա այլևս ակտուալ չէ։ Ժամանակն է գործել խելքով և մտքով։ Մենք վիճակը գնահատում ենք տագնապեցնող։ Համոզված ենք, որ սխալ ընթացքով ճիշտ հանգրվանի հասնել հնարավոր չէ», - հայտարարեց Սաղաթելյանը։ Նա նշեց, որ երկրի արդարադատության համակարգի արմատական բարեփոխման հարցը ՀՅԴ-ն մշտապես կարևորել է։ «Հիմա էլ ասում ենք՝ պատրաստ ենք ձեզ օգնել, օգնել ոչ թե հանուն ձեզ, այլ հանուն երկրի, օգնել՝ անշահախնդիր, ո՛չ պաշտոնի կարիք ունենք, ո՛չ աշխատավարձ ենք ուզում, ո՛չ էլ պարգևավճար», - ասաց Իշխան Սաղաթելյանը: