Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիան «տատիկ» է անվանել

Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիան «տատիկ» է անվանել
24.05.2019 | 12:51

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, IForum-ում ունեցած ելույթի ընթացքում խոսելով Մեծ Բրիտանիայի մասին, այդ երկիրը «տատիկ» է անվանել, գրում է news.liga.net-ը: «Ձեզ համար բերեմ ներկայից ևս մի վառ օրինակ՝ Մեծ Բրիտանիան: Տատիկ Մեծ Բրիտանիան վերջերս մի ամբողջ շաբաթ առանց ածխի է ապրել: Դա բացառիկ իրադարձություն է 1882թ. ի վեր: Բրիտանացիներն իրենց օրինակով ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհը հրաժարվում է ածխից: Իսկ մենք ի՞նչ ենք անում: Նրանց մոտ Ռոտերդամ մինուս է, մեզ մոտ՝ Ռոտերդամ պլյուս: Դրանք միանգամայն տարբեր աշխարհայացքներ են»,-ասել է Զելենսկին: Նախագահի որակմանն անդրադարձել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Գոֆը՝ իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակելով հետևյալ հումորային լուսանկարը.

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ