Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Մայք Պոմպեո. «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» չինական նախագիծը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում

Մայք Պոմպեո. «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» չինական նախագիծը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում
24.05.2019 | 12:58

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն համարում է, որ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծի իրացմամբ Չինաստանը բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում՝ փորձելով ազդել այլ երկրների վրա։ One America News Network-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ համարում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև սառը պատերազմ է հասունանում. Պոմպեոն ասել է, որ «մոտ ապագայում Չինաստանը ստիպված է ընտրություն կատարել», որը «որոշակիորեն կարվի ըստ նրան, թե ինչ պատասխան կտա աշխարհը Պեկինին»։ Նա ընդգծել է, որ Պեկինը մտահոգվելու ոչինչ չունի, եթե շարժվի իր ժողովրդի բարեկեցության և անվտանգության ապահովման ուղով։ Իսկ եթե Չինաստանն այլ ուղի ընտրի, «որի պարագայում փորձում են աչքի ընկնել և իրականում ոչ տնտեսական գործարքներ առաջարկել, այնպիսին, ինչպիսին «Մեկ գոտի-մեկ ճանապարհն է», երկիրը պետք է բախվի աշխարհի արձագանքին»։

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ