«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանը հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանը հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը
25.05.2019 | 16:21

Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը: Նոր Հայաստանն առավել ևս, լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Կարծում եմ՝ այն, որ այսօր Հայաստանի ազգային և տվյալ համատեքստում կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է, - ասել է Փաշինյանը: - Մեզ համար սա սկզբունքային հարց է, որ ազգային կրոնական փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու և իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան»:

«Ընդհանրապես, կրոնը և միջկրոնական հարաբերությունները, թերևս, հաջորդ ամենակարևոր թեման են, որովհետև երկար ժամանակ ընդունված է եղել մտածել, որ կրոնը և կրոնական պատկերացումների տարբերությունները սովորաբար բաժանում են մարդկանց իրարից: Բայց մենք այս իրավիճակը բավականին տարօրինակ ենք համարում նաև այն բերումով, որ հանրահայտ կրոնների կամ ամենատարածված կրոնների մեծ մասը, ըստ էության, բխում են միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ, որովհետև մեր հավատքը և համոզմունքն այն է, որ կրոնն իրականում մարդկանց միավորելու համար է, կրոնն իրականում խաղաղություն և ներդաշնակություն հաստատելու համար է, կրոնն իրականում երջանկության հասնելու համար է, մարդկանց օգնելու համար է, որ նրանք հասնեն երջանկության: Եթե բաժանարար գծերը կառուցվել են այս կամ այն կրոնի տեսության բերումով, այսինքն՝ մարդկանց տարբեր մեկնաբանությունների բերումով, նշանակում է, որ այդ բաժանարար գծերը կարող են վերացվել նաև նույնպիսի մարդկանց նոր մեկնաբանություններով, նոր մոտեցումներով, իրենց քաշած և ստեղծած բաժանարար գծերը վերացնելու միջոցով, և դրա ամենակարևոր նախապայմանը փոխադարձ հարգանքն է միմյանց համոզմունքների, զգացմունքների, հավատքի, պատկերացումների և ընկալումների վերաբերյալ»՝ շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ