Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արզուման Հարությունյանին որևէ մեկը չի ստիպել դուրս գալ համակարգից

Արզուման Հարությունյանին որևէ մեկը չի ստիպել դուրս գալ համակարգից
25.05.2019 | 16:32

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի դարձավ, երեկ հրաժարական է տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նրա հրաժարականի դիմում ներկայացնելուց 2 ժամ հետո մեզ լուրեր հասան, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև նրա եղբայրը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը: Ավելի ուշ եղավ նաև ՀՀ նախագահի հրամանագիրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության մասին: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ լուրեր հասան, որ Արզուման Հարությունյանին որևէ մեկը չի ստիպել դուրս գալ համակարգից, նա բավականին անսպասելի եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել և այն ներկայացրել ղեկավարներին»:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ