Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վահրամ Բաղդասարյան. Անիմաստ քայլ է կատարում իշխանությունը

Վահրամ Բաղդասարյան. Անիմաստ քայլ է կատարում իշխանությունը
25.05.2019 | 16:36

«Հրապարակը» ԱԺ-ում ապրիլյան պատերազմի դեպքերով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցրել է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն մտահոգություն չունե՞ն, որ հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներ կանի։

«Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը, երևի լուրջ չեն պատկերացնում, թե ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, հաղթանակած քառօրյա պատերազմի դեպքում սկսել են ինչ-որ բան անել, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանցիները զբաղված են ինժեներական աշխատանքներով: Մենք մտահոգվելու առիթ չունենք, իսկ Սերժ Սարգսյանը հետևում և մասնակցում է կուսակցական գործընթացներին, անհիմն հայտարարություններին ու գործողություններին էլ չի անդրադառնում», - ասել է նա:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ