Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիայի ՍԴ-ն վճռել է, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում իշխանությունները կրոնի ազատության իրավունքի խախտում են թույլ տվել

Թուրքիայի ՍԴ-ն վճռել է, որ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում իշխանությունները կրոնի ազատության իրավունքի խախտում են թույլ տվել
25.05.2019 | 17:07

Թուրքիայի Սահմանադրական դատարանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցում երկրի իշխանությունների պահվածքը որակել է «կրոնի ազատության իրավունքի խախտում»: «Դատարանն ուսումնասիրել է պատրիարքի ընտրության վերաբերյալ նախաձեռնող խմբի ներկայացրած հայցն ու բավարարել այն՝ վճռելով, որ խախտվել է Թուրքիայի Սահմանադրության 24-րդ հոդվածը: Տեղի է ունեցել կրոնական ազատության իրավունքի խախտում»,-հաղորդում է Ստամբուլի «Ակօս» պարբերականը: 2010-ին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո հայկական համայնքի ներկայացուցիչները դիմել էին ներքին գործերի նախարարություն՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնելու թույլտվություն: Մերժումից հետո հայկական կողմը դիմել էր Պետական խորհուրդ, որտեղից ևս մերժում էր ստացել: Ավելի ուշ թուրքական կառավարությունը պատրիարքի փոխանորդ էր նշանակել արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին: Հայկական կողմն այս որոշման դեմ հայց էր ներկայացրել՝ հայտարարելով, որ եկեղեցում նման պաշտոն չկա: Այս հայցը ևս մերժվել էր: 2016թ. Ստամբուլի հայկական համայնքի ճնշման ներքո Աթեշյանը հրաժարական էր տվել, անցկացվել էին տեղապահի ընտրություններ, հաղթել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Թուրքական իշխանությունները հայտնել էին, որ նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու կարիք չկա, քանի որ Մութաֆյանը դեռևս ողջ է՝ չնայած գտնվում էր կոմայի մեջ:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ